211652_close_icon
views-count1484 դիտում article-date 23:14 07-03-2015

Նիգերիայի հյուսիսում պայթյուններ են եղել. կա 10 զոհ

Նիգերիայի հյուսիս-արևելյան Բորնո նահանգի վարչական կենտրոնում՝ Մայդուգուրի քաղաքում պայթյուններ են եղել, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել: Այս շրջանում հաճախակի են այսպիսի դեպքերը, քանի որ բախումներ են լինում զինվորական ստորաբաժանումների և «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալների միջև: Մահապարտը ինքն իրեն պայթեցրել է քաղաքի մարդաշատ Բագա կոչվող փողոցում, 15 մարդ է տուժել, որոնք տեղափոխվել են Մայդուգուրիի հիվանդանոց: Բորնո նահանգի դատախազն այս հարձակումն անվանել է տխուր և բարբարոսական: Հիշեցնենք, որ փետրվար ամսին Նիգերիայի զինվորականներին հաջողվել էր Մայդուգուրին պաշտպանել «Բոկո Հարամ»-ի ջիհադիստների հարձակումից:

Նմանատիպ նյութեր