Գարնանային այս գեղեցիկ տոնն աշխարհը լցնում է բարությամբ. Հովիկ Աբրահամյան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ.
«Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Գարնանային այս գեղեցիկ տոնն աշխարհը լցնում է բարությամբ, երջանկությամբ և սիրով, քանի որ այն նվիրված է մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին և դուստրերին: Շնորհակալություն ձեր սիրո, ջերմության, հոգատարության, իմաստնության, մեր աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր, ներդաշնակ և բարի դարձնելու ձեր ունակության համար:
Թանկագին կանայք, անգնահատելի է ձեր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի և նրա ստեղծած արժեքների հարատևության, ազգապահպանության գործում: Մեծ է ձեր ավանդը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, անփոխարինելի է ներուժը կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ասպարեզներում:
Սիրելի կանայք, եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն և ընտանեկան ջերմություն»: