211652_close_icon
views-count40685 դիտում article-date 15:31 08-03-2015

ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները «մատ արեցին» Սյունիքի և Վայոց Ձորի մարզպետներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 8-ին, կանանց տոնի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները անակնկալ էին պատրաստել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները Վայոց Ձորի և Սյունիքի մարզում կանգնեցնում էին կին վարորդների ավտոմեքենաները, նրանց շնորհավորում տոնի կապակցությամբ, նվիրում ծաղիկներ և մաղթում էին անվտանգ երթևեկություն: Մի քանի կին վարորդներ կատարվածից անակնկալի գալով՝ անկեղծանում էին՝ ասելով. «Մենք լսել էինք, որ մեզ շնորհավորելու էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Ստացվեց, որ դուք մարզպետներից առաջ անցաք», և իրենց շնորհակալությունն էին հայտնում ՃՈ աշխատակիցներին՝ կատակելով, թե «խախտում անողներ չլինեն, դուք էլ ժամանակ չունենաք ակտ գրելու»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր