211652_close_icon
views-count1095 դիտում article-date 11:23 09-03-2015

Երկու ավստրալացի երիտասարդ մտադրություն են ունեցել միանալ ԻՊ-ին

Ավստրալիայում երկու երիտասարդների են ձերբակալել, քանի որ նրանք ցանկություն են ունեցել մեկնել Մերձավոր Արևելք: Ըստ երկրի իշխանությունների, նրանք մտադրություն են ունեցել միանալ «Իսլամական պետության» զինյալներին, ինչի համար էլ թռիչքից առաջ ձերբակալվել են: Հայտնի է, որ նրանք 16 և 17 տարեկան են: Ըստ ավստրալական իշխանությունների, վերջին շրջանում երիտասարդները սկսել են ծայրահեղական կողմնորոշում ունենալ որոշ կայքերի ուսումնասիրությունից հետո: Ենթադրվում է, որ Ավստրալիայի մոտ 90 քաղաքացիներ արդեն միացել են Իրաքի և Սիրիայի իսլամիստներին:

Նմանատիպ նյութեր