211652_close_icon
views-count1476 դիտում article-date 15:01 09-03-2015

Ալի Խամենեին ցրել է մահամերձ լինելու մասին տարածված լուրերը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին նախօրեին հանրությանն է ներկայացրել՝ ցրելու շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը մահամերձ է: Ynet-ը փոխանցում է, որ 76-ամյա հոգևոր առաջնորդը դուրս է եկել մարդկանց մեջ Թեհրանի իր նստավայրում: Հիշեցնենք, որ իրանական և միջազգային լրատվամիջոցները մարտի 4-ին լուրեր էին տարածել այն մասին, որ Խամենեիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և նրան տեղափոխել են Թեհրանի կլինիկաներից մեկը, որտեղ նա ենթարկվել է վիրահատության:

Նմանատիպ նյութեր