211652_close_icon
views-count995 դիտում article-date 15:41 09-03-2015

ԱՄՆ-ում փոխհրաձգություն է եղել. կա 1 զոհ, 3 վիրավոր

ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի Անկորիջ քաղաքում փոխհրաձգություն է եղել, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 3-ը վիրավորվել են: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ կրակցներ են հնչել նաև քաղաքի երկու այլ թաղամասերում: Ոստիկանությանը հայտնի չէ, թե կապված են արդյոք այդ միջադեպերը միմյանց հետ, թե ոչ: Իրավապահ մարմինները դեռ չեն հրապարակել զոհվածների և տուժածների անունները, ինչպես նաև միջադեպի մանրամասները: Ըստ Alaska Dispatch News-ի՝ ներկայումս հանցագործության կասլածյալը կալանքի տակ է: Այլ մանրամասներ չեն հողորդվում:

Նմանատիպ նյութեր