Սիրիայի օդուժը ոչնչացրել է ԻՊ 26 զինյալի
Սիրիայի օդուժի հարվածների հետևանքով ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 26 զինյալ, այդ թվում` դաշտային 2 հրամանատար:
Հարվածները հասցվել են իսլամիստների ավտոշարասյանը` Համա քաղաքից 50 կմ դեպի հարավ-արևելք: Ոչնչացվել է նաև մի քանի տասնյակ ավտոմեքենա: