211652_close_icon
views-count1930 դիտում article-date 14:35 10-03-2015

Նեմցովի սպանությունը պատվիրված չի եղել. Հետաքննություն

Ռուսաստանի հետաքննիչները հայտարարել են, որ եկել այն եզրահանգման, որ Բորիս Նեմցովի սպանությունը պատվիրված չի եղել, հաղորդում է Rosbalt.ru-ն: Ըստ հետաքննիչների՝ սպանությունը ծրագրել ու կազմակերպել են չեչենական «Հյուսիս» գումարտակի նախկին մարտիկներ Զաուր Դադաևը և Բիսլան Շավանովը: «Ուսումնասիրելով գործին կցված ականատեսների վկայությունները և ապացույցները, որոնք կցված են գործին, կարելի է միանշանակ եզրակացություն անել. Նեմցովի սպանությունը Դադաևի և Շավանովի անձնական նախաձեռնությունն է եղել: Այլ պատվիրատուներ չեն եղել»,-գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների իրազեկ աղբյուրը: Վերջինիս խոսքով՝ դեռևս պաշտոնապես դիտարկվում է վարկածը, որ սպանությունը կատարոները ինչ-որ մեկի պատվերն են կատարել, սակայն ոչ մի օբյեկտիվ հաստատում չկա այդ վարկածին: Հիշեցնենք, որ Դադաևը ձերբակալվել է մարտի 6-ին՝ Ինգուշեթիայում: Բիսլան Շամանովը սպանվել էր Չեչնիայում ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալիս:

Նմանատիպ նյութեր