211652_close_icon
views-count1169 դիտում article-date 14:06 10-03-2015

Վենեսուելան ԱՄՆ-ի պատժամիջոցներին մոտալուտ պատասխան քայլեր է խոստանում

Վենեսուելայի իշխանությունները առաջիկայում պատասխան միջոցներ կկիրառեն ԱՄՆ-ի պատժամիջոցների հանդեպ: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը: «Առաջիկայում Վենեսուելայի կառավարությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հանդեպ իր դիրքորոշումը ցույց կտա»,-ընդգծել է Ռոդրիգեսը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաման է ստորագրել, որով արգելվել է Վենեսուելայի կառավարության մի շարք անդամների մուտքը Միացյալ Նահանգներ: Բացի այդ, կարող են սառեցվել ԱՄՆ-ի բանկերում նրանց ակտիվները: Իր հերթին Վենեսուելայի նախագահ Մադուրոն ասել է, որ ԱՄՆ-ն աշխարհում բռնություն տարածելու ներշնչանքի աբյուր է, տնտեսական շրջափակումների, պատերազմների, գրոհների մասնագետ:

Նմանատիպ նյութեր