211652_close_icon
views-count1787 դիտում article-date 16:32 16-02-2015

ՌԴ ԱԳՆ-ն խոստանում է Եվրամիության պատժամիջոցներին տալ «համարժեք պատասխան»

Ռուսաստանի արտգործնախարարությունը Եվրամիությանը խոստացել է «համարժեք պատասխան» տալ Ուկրաինայի հակամարտության պատճառով ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցային ցուցակի ընդլայնման համար: ՌԴ արտգործնախարարությունից հայտնել էն, որ հատկապես փետրվարի 12-ի պայմանավորվածությունների ֆոնին անհեթեթ է սև ցուցակի ընդլայնումը: Հիշեցնենք, որ այսօր Եվրամիությունը մեծացրել է իր պատժամիջոցային ցուցակը՝ համալրելով այն 19 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանցով: Նշենք, որ ավելի վաղ Եվրամիության երկրների արտգործնախարարները պայմանավորվել էին Ուկրաինայի արևելքում գործող ռուսամետ անջատողականների պատճառով ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ կիրառել, բայց հետաձգել էին այն մինչև փետրվարի 16-ը:

Նմանատիպ նյութեր