211652_close_icon

Իրանի ԱԳՆ-ն պատասխան գործողություններ է խոստանում ԱՄՆ-ի պատժամիջոցներին

views-count6590 դիտում article-date 17:04 19-07-2017
Իրանի ԱԳ նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից նոր պատժամիջոցներ կիրառելու նախագծին, հաղորդում է IRNA-ն։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ամերիկյան իշխանությունների այդ քայլն անարդյունք կլինի, իսկ իրանական կողմը դա անպատասխան չի թողնի։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է, որ Իրանը հետևում է միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի վերաբերյալ իր ստանձնած պարտավորություններին։ Միացյալ Նահանգները հերթական պատժամիջոցների սահմանումը պայմանավորում է Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռային ծրագիրը զարգացնելու փաստով։

Նմանատիպ նյութեր