859 դիտում
21:29 10-03-2015
Հանդիպում Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ բարեկամական խմբի անդամները մարտի 10-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի Հերմինե Նաղդալյանը գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակից եւ վստահություն հայտնել, որ առաջիկայում եւս երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի նպաստ երկու պետությունների ու ժողովուրդների: Խոսելով հայ-չինական փոխգործակցության խորացման կարեւորությունից՝ տիկին Նաղդալյանը կարեւորել է միջխորհրդարանական եւ միջպետական կապերի առավել ընդլայնումը, բարեկամական խմբերի մակարդակով հանդիպումները:
Թիան Էրլունը եւս անդրադարձել է միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանը, կարեւորել խորհրդարանականների ակտիվ շփումները եւ փորձի փոխանակումը՝ այս համատեքստում բարձր գնահատելով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ունեցած ներդրումը:
Հանդիպման ընթացքում որոշակիացվել են համագործակցության հետագա ուղղությունները: Կարեւորելով միջխորհրդարանական կապերի խորացումը՝ բարեկամական խմբի անդամները նշել են, որ պետք է սերտացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում, մասնավորապես մշակութային, առեւտրատնտեսական, կրթության, հումանիտար ոլորտներում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Նմանատիպ նյութեր
1570 դիտում
16:26 15-05-2014
Հանդիպում ՀՀ ազգային ժողովում
1054 դիտում
16:44 10-02-2015
Հանդիպում՝ ՀՀ ազգային ժողովում
1134 դիտում
09:22 20-05-2015
ԼՂՀ նախագահը Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ
Այս բաժնից
886 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2623 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան
1006 դիտում
20:50 14-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ