211652_close_icon

ԼՂՀ նախագահը Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ

views-count1203 դիտում article-date 09:22 20-05-2015
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Նախագահ Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի հետ համագործակցությունը համարել է պահանջված՝ հավելելով, որ փոխգործակցության հետագա ընդլայնման համար կան խոստումնալից հեռանկարներ:

Նմանատիպ նյութեր