1427 դիտում
19:43 10-03-2015
Վարչապետն այցելել է «Աստրա Կրիստալս» ձեռնարկություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է սինթետիկ մոնոբյուրեղային շափյուղա (սապֆիր) արտադրող «Աստրա Կրիստալս» ժամանակակից բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն, որի արտադրանքը կիրառվում է էլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, ոսկերչության եւ այլ ոլորտներում:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանի արտադրամասերում եւ լաբորատորիայում, ծանոթացել սինթետիկ շափյուղայի աճեցման գործընթացին, արտադրական հնարավորություններին, առաջիկա ծրագրերին եւ ընդլայնման հեռանկարներին: Նշվել է, որ աշխարհում 10 երկիր է տիրապետում սինթետիկ սապֆիրի արտադրության տեխնոլոգիային, որոնց թվում է նաեւ Հայաստանը:
Ընդգծվել է, որ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ սինթետիկ սապֆիրի արտադրության զարգացումը հեռանկարային կարող է լինել Հայաստանի համար, քանի որ աշխարհում գնալով ավելանում է սինթետիկ սապֆիրի օգտագործման ծավալը լուսադիոդների, սմարթֆոնների եւ սմարթ ժամացույցների էկրանների արտադրությունում:
Ընկերության ղեկավարությունը նշել է, որ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ավելացնել բյուրեղ աճեցնող սարքավորումների քանակը՝ ներկայիս 11-ից հասցնելով 40-ի, ստեղծել վերամշակման արտադրամաս եւ կազմակերպել սեփական հումքի արտադրություն:
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
15:10 22-06-2017
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելել է Վարդենիկի սոցիալական ձեռնարկություն, ծանոթացել աշխատանքներին
Այս բաժնից
973 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1315 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1132 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան