Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում պայթուցիկի գտնվելու մասին ահազանգ է ստացվել
Լրատվամիջոցները հայտնել են, որ Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ Վավիլովի փողոցում գտնվող «Գագարինսկի» առևտրի կենտոնից անանուն զանգից հետո ավելի քան 3000 մարդ է տարհանվել: Ոստիկանությանը անհայտ անձը հայտնել է, որ առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք կա տեղադրված:
Զանգից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները սկսել են մարդկանց տարհանել և ուսումնասիրել առևտրի կենտրոնի տարածքը: Հայտնի է, որ ոստիականությունը միջացներ է ձեռնարկում ահազանգողին հայտնաբերելու համար: Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել: