211652_close_icon
views-count2600 դիտում article-date 10:19 12-03-2015

Ինչու է Ռաֆիկ Պետրոսյանը դուրս եկել ՀՀԿ–ից. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ իշխող Հանրապետական խմբակցության նախկին պատզամավոր, ՀՀԿ-ի «հնաբնակ» անդամննրից մեկը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, դուրս է եկել կուսակցությունից: Թերթի հետ զրույցում Պետրոսյանն ասել է, թե ոչ գնում է, ոչ գալի, ոչ էլ մասնակցում է կուսակցության աշխատանքային հանդիպումներին: Թե ի՞նչն է պատճառը, որ 2003-ից ՀՀԿ անդամ դարձած Ռաֆիկ Պնտրոսյանը հարազատ կուսակցությունից հրաժարվել է, նախկին պատգամավորը անձամբ չի շտապում փակագծերը բացել, չի հայտնում, թե երբվանից է դուրս եկել: Նա նշել է. «Էհ, հիմա ի՞նչ նշանակություն ունի՝ ինչն է պատճառը, ասում եմ, որ էլ քաղաքականությամբ չեմ զրաղվում, չեմ գնում, չեմ գալիս...»: Թերթի հարցին, թե հիասթափվե՞լ եք ՀՀԿ-ից, Պետրոսյանը բացասական պատասխան տվեց, ապա հրաժարվել է պատասխանել մյուս հարցերին: Չի բացառվում, որ Ռաֆիկ Պետրոսյանի որոշումը կապված լինի որդու հետ տեղի ունեցած միջադեպի հետ, որը հարթելու համար հարազատ կուսակցությունը երևի նախկին պատգամավորին չէր օգնել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր