211652_close_icon
views-count1822 դիտում article-date 11:49 12-03-2015

Սամվել Բաբայանը չի ցանկանում առաջնորդել ԼՂՀ ընդդիմությանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանը թերթի հետ զրույցում հայտարարել է, որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատրաստվում է առաջնորդել Արցախի ընդդիմությունը, իրականությանը չեն համապատասխանում: Նա նաև ասել է, որ ինքը օրերս զրուցել է Մոսկվայում գտնվող Սամվել Բաբայանի հետ, որն էլ նրան այդ մասին տեղեկացրել է: Արթուր Թովմասյանն ասել է. «Ես հեռախոսազրույց եմ ունեցել պարոն Բաբայանի հետ: Թերթին տված, իմ վերջին հարցազրույցից հետո Սամվել Բաբայանը ցանկացավ պարզաբանում տալ: Նա ասաց, թե ինքը նման հայտարարությամբ երբեք հանդես չի եկել, թե մտադիր է առաջնորդել ընդդիմությունը: Իր անունից են նման հայտարարություններ արել: Ու ինքը նշեց, որ չի ցանկանում առաջնորդել ընդդիմությանը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր