1713 դիտում
08:47 13-03-2015
Սամվել Բաբայանը չի ցանկանում ԼՂՀ ընդդիմությանն առաջնորդել, իսկ ընդդիմությունը պնդում է, որ ցանկանում է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ պարզել է՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը փորձել է կապվել ԼՂՀ Աժ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ՝ մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և ընդդիմադիր բևեռ կազմելու շուրջ զրուցելու նպատակով։ Սակայն Բալասանյանը հրաժարվել է Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության շուրջ զրուցել։
Այս մասին տեղեկությունները թերթի հետ զրույցում հաստատել է Վիտալի Բալասանյանի եղբայրը՝ Վաչիկ Բալասանյանը։ Հիշեցնենք, որ թերթը երեկ հրապարակել էր ԼՂՀ Աժ փոխխոսնակ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանի ասածները, ըստ որի՝ Սամվել Բաբայանը մտադրություն չունի Արցախի ընդդիմությանն առաջնորդելու։ Ստացվում է՝ ըստ ԼՂՀ իշխանական թևի՝ Սամվել Բաբայանը չի ցանկանում ընդդիմությանն առաջնորդել, իսկ ընդդիմությունը պնդում է, որ ցանկանում է, բայց համաձայնվող, կամ նույն է թե՝ առաջնորդվող չկա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
11:49 12-03-2015
Սամվել Բաբայանը չի ցանկանում առաջնորդել ԼՂՀ ընդդիմությանը. Ժողովուրդ
8672 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
972 դիտում
15:45 15-09-2014
"The Simpsons" -ի հերոսը ցանկանում է առաջնորդել անկախ Շոտլանդիան. տեսանյութ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը