1338 դիտում
14:21 12-03-2015
Արմեն Աշոտյանի հրամանագրով դպրոցն անվանակոչվել է արցախյան ազատամարտի հերոսի անունով
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ ԿԳՆ "Լոռու մարզի Տաշիրի ավագ դպրոց" պետական ոչ առևտրային կազմակերպությունը զոհված բժիշկ-ազատամարտիկ Արտակ Խաչատրյանի անունով կոչելու վերաբերյալ:
Բժիշկ Արտակ Խաչատրյանը եղել է տվյալ դպրոցի շրջանավարտ, կամավոր մասնակցել է արցախյան ազատամարտին. մեծ է եղել նրա ներդրումը արցախյան ազատամարտի և հայոց բանակի ռազմական բժշկության կայացման գործում: Արտակ Խաչատրյանը զոհվել է 1993 թվականին ապրիլի 17-ին, պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ "Արիության" մեդալներով:
Տաշիրի ավագ դպրոցն ազատամարտիկի հիշատակին անվանակոչելու նախաձեռնությամբ ՀՀ ԿԳ նախարարին դիմել են հերոսի մարտական ընկերները և դպրոցի մանկավարժական խորհուրդը:
Նմանատիպ նյութեր
2071 դիտում
19:54 06-10-2015
Մայրաքաղաքի թիվ 192 հիմնական դպրոցն անվանակոչվել է լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով
5456 դիտում
22:04 02-04-2018
Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոցն անվանակոչվել է Կոնստանտին Օրբելյանի անունով
1108 դիտում
22:02 22-05-2023
Երևանի թիվ 180 հիմնական դպրոցն անվանակոչվել է Զապել Եսայանի անունով
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»