7969 դիտում
15:48 12-03-2015
ԿԲ-ն փոփոխություն է կատարել բանկերի գործունեության կարգավորման վերաբերյալ 2-րդ կանոնակարգում
ՀՀ ԿԲ խորհուրդը փետրվարի 24-ին փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, որոնց հիմնական նպատակն է խթանել բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը, միջազգային բորսաներում ցուցակումը, ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների` միջազգային վարկանշային գործակալությունների կողմից վարկանիշերի ստացումը:
Իրականացված փոփոխությունների արդյունքում էականորեն ընդլայնվել է այն միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պարտադիր պահուստավորման նվազեցված դրույքաչափով, վերանայվել է բանկի կողմից թողարկված պարտատոմսերով ներգրավված միջոցների պահուստավորման կարգը` առավել արտոնյալ պայմաններ սահմանելով միջազգային բորսաներում ցուցակված պարտատոմսերի դեպքում: Կապիտալի համարժեքության նորմատիվի տեսանկյունից սահմանվել է ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները արտաքին վարկանիշերի առկայության դեպքում նվազեցված ռիսկի կշիռներով կշռելու հնարավորություն:
ԿԲ կողմից «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում կատարված փոփոխությունները խթաններ կստեղծեն բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավման համար` ընդլայնելով վարկավորման հնարավորությունները: Այսմասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ մամլո ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
3162 դիտում
09:19 10-05-2018
ՀՀԿ-ն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում. «Ժամանակ»
841 դիտում
10:04 28-04-2020
Գործադիրը օրենքով կանոնակարգում է հեռավար աշխատանքը․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
748 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
679 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
886 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել