ԻՊ զինյալները սպանել են 19-ամյա իսրայելցի մի արաբի
"Իսլամական պետություն" խմբավորմումը հրապարակել է հերթական պատանդի սպանության տեսանյութը, որում մանկահասակ ջիհադականը մահապատժի է ենթարկում իսրայելցի մի արաբի, որին ջիհադականները մեղադրում են լրտեսության մեջ:
Զինյալները պնդում են, որ 19-ամյա Մուհամեդ Սաիդ Մուսալամը միացել է իրենց Սիրիայում` հանդես գալով որպես օտարերկրացի ջիհադիստ, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ աշխատում է իսրայելական հետախուզությունում:
Մուսալամի բարեկամները և Իսրայելի իշխանությունները հերքում են, որ նա լրտես է եղել: Հարկ է նշել, որ Մուսալամը անհետացել էր 2014թ-ին, երբ որպես տուրիստ մեկնել էր Թուրքիա: