211652_close_icon
views-count1236 դիտում article-date 13:33 12-03-2015

Ոստիկանների հետ բախումներ` Թուրքիայում

Թուրքիայի մի շարք քաղաքներում երեկ անկարգություններ և ոստիկանների հետ բախումներ են տեղի ունեցել: Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ` պահանջելով պատժել անցյալ տարի Ստամբուլում հակակառավարական ցույցերի ժամանակ դեռահասի մահվան մեղավորներին: Հիշեցնենք, որ 15-ամյա տղան հաց գնելու նպատակով դուրս էր եկել տնից և գլխի ծանր վնասվածք ստացել ոստիկանների արձակած գազային գլանիկից: 9 ամիս կոմայի մեջ մնալուց հետո պատանին անցյալ տարվա մարտի 11-ին հիվանդանոցում մահացել էր: Որևէ ոստիկան պատասխանատվության չէր ենթարկվել:

Նմանատիպ նյութեր