211652_close_icon
views-count1052 դիտում article-date 16:50 12-03-2015

Ռուս-հարավօսական պայմանագիրը կարող է վավերացվել մարտի 18-ին. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի միջև դաշնակցային ու ինտեգրման վերաբերյալ պայմանագիրը կարող է ստորագրվել մարտի 18-ին, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով իր աղբյուրին: «Պայմանագրի համաձայնեցումն արդեն անցել է բոլոր անհրաժեշտ գործընթացները: Փաստաթողթի ստորագրման հետ կապված ոչ մի հետաձգում չկա: Ռուսաստանի և Հարավային Օսիայի նախագահներն այն կստորագրեն մարտի 18-ին, ինչպես և ծրագրված է: Իսկ որոշ ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, թե փաստաթղթի ստորագրումը կիսատ մշակվելու պատճառով հետաձգվել է, չի համապատասխանում իրականությանը»,-նշել է աղբյուրը: Հիշեցնենք, որ պայմանագիրը պետք է վավերացվեր մարտի 11-ին: Այն հետաձգելու մասին հայտնի դարձավ ստորագրումից մի քանի օր առաջ:

Նմանատիպ նյութեր