993 դիտում
14:27 17-03-2016
Ոստիկանության ստորաբաժանումներում շարունակվում է զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1949 թ. ծնված Մարջիկ Օ.-ն բաժանմունք է ներկայացրել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «Ֆ1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, տարբեր տեսակի 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 226 փամփուշտ:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Գագիկ Դ.-ն կամավոր հանձնել է «ՏՏ» տիպի ատրճանակ, «ԱԿԱ-74» ինքնաձիգի փամփշտատուփ, 5.45 մմ տրամաչափի 231 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 21 փամփուշտ և «ՌԳԴ» տիպի 2 նռնակ:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Գագիկ Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, որսորդական, երկփողանի հրացան:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Սարգիս Բ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և 5.45 մմ ինքնաձիգի 109 փամփուշտ:
***
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Մխիթար Ն.-ն կամավոր հանձնել է «Ֆ1» տիպի նռնակ, «ԱԶՌԳՄ» նռնակի պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի` 12, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 22 փամփուշտ և 12.5 մմ տրամաչափի փամփուշտ:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Վահրամ Պ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 20 և 7.62 մմ տրամաչափի 15 փամփուշտ:
***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1954 թ. ծնված Սոնիկ Պ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 2 պահունակ, որոնցից մեկը` դատարկ, իսկ մյուսի մեջ` կոռոզիայի ենթարկված, 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև նույն տրամաչափի 45 փամփուշտ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1236 դիտում
19:54 12-02-2015
Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
879 դիտում
17:06 26-02-2015
Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
Այս բաժնից
916 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
955 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի