211652_close_icon
views-count819 դիտում article-date 16:29 12-03-2015

Գայ-Ակնաշեն ավտոճանապարհի վիճակը բարելավվել է

ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ-Գայ-Ակնաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գայ-Ակնաշեն 0,67 կմ երկարությամբ հատվածի վիճակը հիմնանորոգման աշխատանքների արդյունքում բարելավվել է: Ճանապարհը տարիներ շարունակ չի վերանորոգվել, ինչի հետևանքով ճանապարհահատվածի սկզբնամասում ասֆալտբետոնե պատվածքը բացակայում էր: Առաջացած խորքային փոսերը խոչընդոտում էին անվտանգ երթևեկությանը, իսկ ճանապարհահատվածի վերջնամասում գոյություն ունեցող ծածկի վրա առաջացել էին լայնական, երկայնական և ցանցավոր ճաքեր: Բացակայում էին իջատեղերը, մայթերը և ճանապարհային նշանները: «Կուարլին» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարներն իրականացրել են ճանապարհի սկզբնական հատվածի վերակառուցման, գոյություն ունեցող ասֆալտբետոնե պատվածքի փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքներ: Կատարել են մայթերի, ուղիների և մուտքերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ինչպես նաև նշագծման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվել են «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով: Պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 81.900.000 ՀՀ դրամ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր