ԲՀԿ նոր նախագահը մարզային այցելություններ է սկսում. ՀԺ
«Հայկակակն ժամանակ» թերթը գրում է, որ այսօրվանից «Բարգավաճ Հայաստան»-ի նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը և փոխնախագահ Վարդան Վարդանյանը մարզային այցելություններ են սկսում՝ «գույքագրելու», թե ինչ է մնացել նախկին մեծ կուսակցությունից և ովքեր են մնացել:
Երեկ արդեն պաշտոնապես հաստատվել է , որ հիմա էլ ցեցն ընկել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունում: Այնտեղից միանգամից 3 հոգի դիմում է գրել ԲՀԿ-ն լքելու մասին՝ Արմեն Սահակյանը, Գրիգոր Գրիգորյանը և Գուրգեն Եսայանը: ԲՀԿ նախագահ Նաիրա Չոհրաբյանն այլևս հրաժարվում է այս թեմայով մեկնաբանություններից։ Նա որոշել է 1 ամիս լռել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: