211652_close_icon
views-count1273 դիտում article-date 11:59 13-03-2015

Վարշավան Մոսկվային ավելի «ցավոտ» պատժամիջոցներ է խոստանում

Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչը հայտարարել է, որ ԵՄ-ում սկսել են նախապատրաստել հերթական հակառուսական պատժամիջոցները: Այդ մասին նա հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի հետ համատեղ մամլո ասուլիսում: «ԵՄ-ը հիմա այնպիսի դիրքորոշում ունի, որ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի նկատմամբ, կշարունակվեն: Սահմանվելու են էլ ավելի կոշտ պատժամիջոցներ՝ ավելի ցավոտ Ռուսաստանի տնտեսության համար, եթե Մինսկի համաձայնությունները չկատարվեն: Մենք ուզում ենք պատժամիջոցների, երկխոսության և դիվանագիտության ճանապարհով վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր