211652_close_icon
views-count1153 դիտում article-date 14:39 13-03-2015

Իրաքի բանակը մոտ է Թիքրիթի վերջնականապես ազատագրմանը ԻՊ զինյալներից

Իրաքի բանակը մոտ է Թիքրիթի վերջնականապես ազատագրմանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից, որոնք քաղաքը գրավել էին ամռանը: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարը: Իրաքի հրամանատարությունը Թիքրիթը համարում է գլխավոր հենակետ, որը կուժեղացնի իսլամիստների վերահսկողությամբ գտնվող Իրաքի մեծությամբ 2-րդ քաղաքի` Մոսուլի հարձակումը: «Իսլամական պետության» ներկայացուցիչը հայտարարել է, որ խալիֆայության սահմանները կհասնեն մինչև Արևմտյան Աֆրիկա, որտեղ կգործեն համապատասխան օրենքները: Այս հայտարարությունը հաջորդել է Նիգերիայի «Բոկո Հարամ» խմբավորման իսլամիստների` «Իսլամական պետությանը» միանալու որոշմանը:

Նմանատիպ նյութեր