211652_close_icon
views-count1492 դիտում article-date 14:35 02-04-2015

Իրաքի բանակը տոնում է Թիքրիթը ԻՊ զինյալներից ազատագրելու հաղթանակը

Իրաքի բանակը տոնում է հաղթանակը: Նախկին նախադահ Սադամ Հուսեյնի ծննդավայրը` Թիքրիթը, գրեթե ազատագրված է ՙԻսլամական պետություն՚ խմբավորման զինյալներից: Կառավարության շենքի վրա բարձրացվել է պետական դրոշը: Միաժամանակ քաղաքի հյուսիսային թաղամասերում շարունակվում են կատաղի մարտերը: Իսլամիստների վերահսկողության տակ է մնում նաև Մոսուլ քաղաքը: Ի դեպ, Իրաքի նախագահը խնդրել է միջազգային կոալիցիային սատարել կառավարական բանակին` Իսլամական պետության դիրքերին ավիահարվածներ հասցնելու միջոցով:

Նմանատիպ նյութեր