1139 դիտում
16:49 13-03-2015
Թուրքիայում քրդական հարցով զբաղվող վերստուգիչ հանձնաժողով են ստեղծել
Թուրքիայում քրդական հարցի կարգավորման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել այդ երկրի փոխվարչապետ Յալչին Աքդողանի և քրդամետ Ժողովրդավարական ազգերի կուսակցության անդամների միջև:
Թուրքական Haberturk հեռուստաալիքը հայտնել է, որ գործընթացի շրջանակներում հանձնաժողովի կազմում ընդգրկվել են16 հոգի, նրանց թույլատրվել է մասնակցել քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցությունների հաջորդ փուլին:
Սպասվում է, որ հաջորդ հանդիպումը Օջալանի հետ տեղի կունենա առաջիկա հանգստյան օրերին: Հիշեցնենք, որ Օջալանը ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալի կղզու բանտում: Թուրքական իշխանությունների համար նա քրդական երկարամյա հակամարտության կարգավորման առանցքային ֆիգուրանտ է համարվում:
Նմանատիպ նյութեր
1370 դիտում
19:58 25-07-2019
Հանրային խորհուրդն առաջարկում է ստեղծել Սևանի աղտոտման խնդրով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով
2813 դիտում
19:51 04-10-2019
Իրավապաշտպաններն առաջարկում են Անդրանիկ Քոչարյանի հարցով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել
Այս բաժնից
1252 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1987 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1111 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին