737 դիտում
16:43 13-03-2015
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը կոչ է արել բանակցություններ սկսել ԻՊ-ի հետ
ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Սիրիայում կոչ է արել միջազգային հանրությանը բանակցություններ սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը, նշելով որ ներկայացուցիչը ելույթ է ունեցել Ժնևում:
Սակայն Tass գործակալությանը տված հարցազրույցում նա մանրամասնել է՝ ասելով, որ գլխավոր նպատակը՝ երեխաների պաշտպանությունն է, բայց դա ԻՊ-ի հետ բանակցություններ սկսելու կոչ չէ: Նա նաև Ժնևում ճեպազրույցի ընթացքում նշել է, որ կոչ է անում միջազգային հանրությանը անել ամեն ինչ, ինչ ուժերի սահմաններում է, այդ թվում բանակցել հակամարտության կողմերի հետ, այդ թվում, հնարավոր է ՝ ԻՊ-ի հետ՝ Սիրիայում գտնվող երեխաներին ներկա դժվարին պահին օգնելու համար:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն»-ը Իրաքի և Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորում է, ստեղծվել է 2006 թ-ի հոկտեմբերի 16-ին երկու անջատողական սունիական կազմավորումներից: ԻՊ-ն ահաբեկչական խմբավորում է ճանաչվել ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Թուրքիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի իսկ 2014թ-ի դեկտեմբերի 19-ից Ռուսաստանի կողմից:
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
16:12 26-01-2014
Հռոմի Պապը կոչ է արել Ուկրաինայի իշխանությանն ու ընդդիմությանը սկսել կառուցողական բանակցություններ
1135 դիտում
19:11 07-10-2023
Ռուսաստանը պաղեստինյան և իսրայելական կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել
Այս բաժնից
1252 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1987 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1108 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին