Հնդկաստանում հարսնացուն լքել է փեսացուին՝ հասարակ թվաբանություն չիմանալու պատճառով
Հնդկաստանում հարսնացուն լքել է փեսացուին հենց հարսանիքի ժամանակ այն պատճառով , որ նա չի կարողացել լուծել հասարակ թվաբանական հաշվարկը, այն է՝ թե ինչ է ստացվում 15-ին գումարած 6, նա պատասխանել է՝ «17 »:
Հարսնացուի հայրը Associated press-ին հայտնել է, որ փեսացուի ընտանիքը թաքցրել է նրա կրթության ցածր մակարդակը և որ նույնիսկ առաջին դասարանցին կլուծեր այդ խնդիրը:
Այս դեպքը տեղի է ունեցել Կանպուր քաղքաից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկում:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ ընտանիքները միմյանց են վերադարձրել նվերներն ու զարդերը:
Նշենք, որ Հնդկաստանում ըստ ավանդության շատ հաճախ երիտասարդների ընտանիքներն են իրար մեջ պայմանավորվում ամուսնության հարցով: Ամուսնացողները հազվադեպ են ունենում իրար ավելի լավ ճանաչելու հնարավորություն: