211652_close_icon
views-count2159 դիտում article-date 11:26 14-03-2015

«Ախթալայի ԼՀԿ»-ը վերջին երկու տարիներին լիարժեք արտոնյալ վիճակում է հայտնվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը», պարզվում է, վերջին երկու տարիներին լիարժեք արտոնյալ վիճակում է հայտնվել: Թերթի տեղեկություններով՝ դեռևս 2013 և 2014 թվականներին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն այս ընկերությունում լայնածավալ ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքում հայտնաբերել է բազմաթիվ լուրջ խախտումներ, սակայն ընկերությունն այդպես էլ ոչ մի տույժ-տուգանքի չի ենթարկվել: Տեղեկացնենք, որ վերջին երկու տարիներին «Ախթալայի ԼՀԿ»-ը գտնվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո: Իսկ անցած տարվա վերջից այդ ձեռնարկությունը, կարելի է ասել, պաշտոնապես է գտնվում նրա վերահսկողության ներքո: Մաքսիմ Հակոբյանը ՀՀ իշխանություններին հարազատ մարդ է, ի վերջո, բոլոր ընտրությունների ժամանակ նրանց համար ցանկալի նշումով քվեաթերթիկներ է ապահովել ու թերևս դրա համար էլ խախտումները տուգանքների չեն վերածվել, այլ մնացել են օդում կախված: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր