18134 դիտում
07:47 27-05-2017
Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ «Վերջին զանգի» օրհնության արարողակարգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 26-ին, Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ «Վերջին զանգի» օրհնության արարողակարգ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տեր Հեթում քահանա Թարվերդյանը Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում ընդունեց Լոռու մարզի 7 համայնքներից ժամանած շրջանավարտներին, որոնց թիվը 100-ից ավելի էր կազմում:
Նախ հնչեց տերունական աղոթքը, որին մասնակցեցին բոլոր ներկա շրջանավարտները, ինչից հետո էլ Նեղոցի խաչքավորը բաժանեց հուշանվերներ՝ փոքրիկ խաչերի տեսքով:
Կատարվեց «Վերջին զանգի» օրհնության արարողակարգ, որն այսուհետ կդառնա ավանդական:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+