211652_close_icon
views-count734 դիտում article-date 12:05 14-03-2015

Թուրքիայում բողոքի ցույց են անցկացրել բժշկական ոլորտի աշխատակիցները

Թուրքիայի ողջ տարածքում երեկ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնք կազամկերպել էին այդ երկրի բժշկական ոլորտի աշխատակիցները: Հազարավոր բժիշկներ պահանջել են բարելավել իրենց աշխատանքային պայմանները և բարձրացնել աշխատավարձը: Մարտի 14-ին Թուրքիայում ավանդաբար նշվում է Բժիշկների օրը: Ամենամեծ ակցիան տեղի է ունեցել Ստամբուլում՝ Ստամբուլի համալսարանի մոտ: Ցուցարարները բողոքել են նաև առանց դադարի 37-ժամյա աշխատանքային գրաֆիկից: Իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախօրեին հայտարարեց, որ շտապ օգնության և ինտենսիվ թերապիայի աշխատակիցների աշխատավարձը 50%-ով կբարձրացվի: Այնուամենայնիվ, նրանք գտնում են, որ դա շատ քիչ է:

Նմանատիպ նյութեր