211652_close_icon
views-count1087 դիտում article-date 11:55 15-03-2015

ԱՄՆ 10 քաղաքացիներ հնարավոր է՝ «Էբոլա»-ով են վարակվել

Սյերա-Լեոնեում 10 հումանիտար աշխատակիցներ, որոնք ԱՄՆ քաղաքացի են, հնարավոր է՝ վարակվել են «Էբոլա» վիրուսով: Դա հաստատելու համար նրանք տեղափոխվել են ԱՄՆ՝ բժշկական համապատասխան հետազոտություն անցնելու: Բժիշկների խոսքով՝ նրանց մոտ դեռեւս չեն հայտնաբերվել վիրուսի ախտանշաններ, սակայն նրանք շփվել են ԱՄՆ մեկ այլ քաղաքացու հետ, որը վարակվել էր եւ երկու օր առաջ եւս տեղափոխվել հայրենիք: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վիրուսի զոհերի թիվն անցել է 10 հազարից: Վիրուսից ամենաշատը տուժել են աֆրիկյան Սյերա-Լեոնեն, Լիբերիան եւ Գվինեան:

Նմանատիպ նյութեր