Ավստրալիայի ոստիկանությունը խստացրել է ստուգումներն օդանավակայաններում
Ավստրալական ոստիկանությունը ամեն օր օդանավակայաններում ստուգում է մոտ 400 մարդու, որպեսզի կանխի պոտենցիալ ջիհադիստների ելքը երկրից: Ըստ պաշտոնական տեղեկության, ոստիկանության նոր հակաահաբեկչական բաժանմունքի աշխատակիցները օգոստոսից մինչև փետրվար երկրի 8 օդանավակայաններում ծտուգել են 76.000 ամենակասկածելի ուղևորներին:
Ըստ Ավստրալիայի հատուկ ծառայությունների՝ ավելի քան 90 քաղաքացի Մերձավոր Արևելքում կռվում է զինյալ-իսլամիստների շարքերում: Բայց օգոստոս ամսին ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մի քանի մարդու, ովքեր ազգային անվտանգությանը վտանգ են ներկայացրել: