211652_close_icon
views-count1573 դիտում article-date 11:07 16-03-2015

Կինը հանձնել է զոհված որդու զինամթերքը

Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ 77-ամյա Լաուրա Խ.-ն ցանկանում է զենք-զինամթերք հանձնել: Մեկնած օպերատիվ խմբին կինը ներկայացրել է ականանետի արկ՝ ամրացված տակդիրի վրա, և հայտարարել, որ այն պատկանել է Արցախյան ազատամարտում զոհված իր որդուն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր