211652_close_icon
views-count1147 դիտում article-date 12:07 16-03-2015

Քերրին ու Զարիֆն այսօր կհանդիպեն Լոզանում

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ու Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր երկկողմ հանդիպում կանցկացնեն Շվեյցարիայի Լոզան քաղաքում, որպեսզի համաձայնեցնեն իրանական միջուկայի ծրագրի կարգավորման հարցում առկա հակասությունները: «Քննարկվելու են հարցեր, որոնց վերաբերյալ որոշումները դեռ գտնված չեն, ինչպես նաև հարցեր, որոնց լուծումները գտնվել են, սակայն որոշ մանրամասներ պետք է ճշտվեն»,-ասել է Զարիֆը: Նրա խոսքով՝ Իրանին պետք է հստակություն պատժամիջոցները հանվելու հարցում, ինչպես նաև երաշխիքներ այդ հարցում: ԱՄՆ-ի պետքարտուղարն էլ, իր հերթին, նշել է, որ առաջիկայում Իրանի հետ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում հույսեր է տածում, եթե, իհարկե, իրանական կողմն ապացուցի, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում:

Նմանատիպ նյութեր