1348 դիտում
14:43 16-03-2015
Արցախում մարտի 17-26-ը փորձնական մարդահամար կանցկացվի
Մարտի 16-ին տեղի է ունեցել ԼՂՀ մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Կարևորելով մարդահամարի անցկացման նշանակությունը՝ Ա. Աղաբեկյանը հորդորել է շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին ակտիվ ներգրավվել համապետական միջոցառմանը՝ այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Մինչև հիմնական մարդահամարի կազմակերպումը հոկտեմբերին, հանրապետությունում մարտի 17-26-ը կանցկացվի փորձնական մարդահամար՝ հիմնական մարդահամարի մեթոդաբանության, կազմակերպական աշխատանքների, նյութերի մշակման ծրագրերի և տեխնոլոգիական գործընթացների փորձարկման նպատակով:
Նիստում հանձնաժողովի հաստատմանն էր դրված փորձնական մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծրագիրը: Այն հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը: Նա իր խոսքում նշել է, որ ծրագրի նախապատրաստական փուլն ավարտված է, և մարտի 17-ից սկսվելու է երկրորդ փուլը: Փորձնական մարդահամարն անցկացվելու է Ստեփանակերտում, Մարտակերտի և Հադրութի շրջանների Հաթերք և Տող համայնքներում՝ ընդգրկելով հանրապետության բնակչության ոչ պակաս, քան 1 տոկոսը:
ԱՎԾ նախագահի՝ մարդահամարի գծով տեղակալ, մարդահամարի վարչության պետ Միքայել Սողոմոնյանը զեկուցել է, որ աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են ԼՂՀ քարտեզները՝ բնակավայրերի անվանումներով, քաղաքների քարտեզները՝ փողոցների անվանումներով և շենքերի համարներով, ինչպես նաև գյուղերի սխեմատիկ հատակագծերը: Արթուր Աղաբեկյանը հանձնարարել է կադաստրի պետական կոմիտեի նախագահին համագործակցել մարդահամարի անցկացման վարչության հետ՝ անհրաժեշտ ժամկետներում համապատասխան նյութերը ԱՎԾ-ին տրամադրելու համար:
Փոխվարչապետը տվել է միջոցառման մասին բնակչությանը պատշաճ կերպով իրազեկելու և կազմակերպչական այլ հարցերով մի շարք հանձնարարականներ ևս:
Նմանատիպ նյութեր
3087 դիտում
10:32 05-10-2019
Հայաստանում փորձնական մարդահամար է անցկացվում․ «Ժողովուրդ»
1745 դիտում
16:05 27-07-2022
Էլեկտրոնային հարցաթերթիկներով 10-օրյա մարդահամար՝ Հայաստանում. ինչ հարցերի են պատասխանելու քաղաքացիները
Այս բաժնից
1303 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
2041 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1168 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին