211652_close_icon
views-count1358 դիտում article-date 18:43 16-03-2015

Պլանային ջրանջատումներ՝ Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Մերձաավանում

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակի Սիլիկյան, Լուկաշին, Նորվեգական թաղամասերի, Գրիգոր Զոհրաբ եւ Չուխաջյան փողոցների, Հասրաթյան 25/3, 25/4, 25/5 շենքերի եւ հարակից տարածքների, Սպանդարյան կայարանի, Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի արտադրական ձեռնարկությունների, կաթի գործարանի եւ հարակից հանրային բաժանորդների, Մերձավան գյուղի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր