211652_close_icon
views-count1498 դիտում article-date 19:43 17-03-2015

Իսլամիստներն ազատ են արձակել ուկրաինացի բժիշկներին

Լիբիայում ազատ են արձակվել ուկարինացի բժիշկները, որոնց առեւանգել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղերից մեկի զինյալները: Լիբիայում Ուկրաինայի դեսպանատան եւ Ուկրաինայի իշխանությունների օպերատիվ գործողությունների շնորհիվ բժիշկները ժամեր անց բաց են թողնվել: Ուկրաինացի դեսպանը նրանց հետ մշտապես կապ է պահպանում: Ուկրաինայի արտգործնախարարությունը քաղաքացիներին կրկին հորդորում է չմեկնել Լիբիա: Այդ երկրում գտնվողներին էլ խորհուրդ են տալիս լքել այն: Բժիշկներին առեւանգել էին մարտի 15-ին: Նրանք աշխատելիս են եղել Լիբիայի հիվանդանոցներից մեկում, որը գրավել էին իսլամիստ-զինյալները:

Նմանատիպ նյութեր