1536 դիտում
09:16 17-03-2015
ԵՄ-ից չպետք է ակնկալենք անվտանգության որևէ լուրջ խոստում. Ռիչարդ Կիրակոսյան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ թերթի թղթակցի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ Երևանի և Բրյուսելի միջև քաղաքական կամքի և հանձնառության նոր իմաստավորման կարիք կա՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները փրկելու և պահպանելու համար: Հիմա մենք աշխատում ենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր շրջանակը հստակեցնելու ուղղությամբ, որը շատ ավելի նեղ է նախորդ Ասոցացման համաձայնագրի համեմատ: Սակայն, ամեն դեպքում, Ռիգայի գագաթաժողովն Արևելյան հարևանության շրջանակում բանակցությունների և գործընթացի սկիզբն է լինելու և ոչ թե՝ ավարտը:
Հարցին, թե ԵՄ-ն կարո՞ղ է անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին, Ռ. Կիրակոսյանը պատասխանել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը երբեք չի առնչվել անվտանգության հարցերին, և մենք չպետք է ԵՄ-ից ակնկալենք անվտանգության որևէ լուրջ խոստում: Նա նշել է, որ խոսքը ոչ թե ՀՀ անվտանգության, այլ անապահովության մասին է: Ռ. Կիրակոսյանի կարծիքով՝ սա կարևոր հնարավորություն է հայկական կողմի համար՝ չընկրկելու ռուսական ԵՏՄ նախագծի առջև, ըստ նրա ՀՀ-ն այսօր ավելի պակաս անվտանգ է ԵՏՄ կազմում, քան նախկինում: Կա անապահովության բարձր մակարդակ: Ադրբեջանական սադրանքները ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի կողմից համարժեք արձագանք չեն ստացել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1995 դիտում
11:31 19-05-2016
Հայաստանը դիվանագիտական տեսանկյունից ավելի ուժեղ դիրքերում էր անգամ Վիեննայից առաջ. Ռիչարդ Կիրակոսյան. «Ժամանակ»
13500 դիտում
21:38 05-07-2017
Հայաստանը սպառազինություն ստանում է Ռուսաստանից, իսկ արժեքներն ու փորձառությունը՝ ՆԱՏՕ-ից. Ռիչարդ Կիրակոսյան
1307 դիտում
12:43 15-12-2022
Անհեթեթ և տգետ են պնդումները, թե ՀՀ-ն բանավոր նման խոստում է տվել որևէ մեկի. Փաշինյանը՝ միջանցք տալու մասին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը