13497 դիտում
21:38 05-07-2017
Հայաստանը սպառազինություն ստանում է Ռուսաստանից, իսկ արժեքներն ու փորձառությունը՝ ՆԱՏՕ-ից. Ռիչարդ Կիրակոսյան
«ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության երեք կարևոր գործոն է առանձնացնում: Առաջին կարևոր գործոնը փորձի փոխանակումն է:
«Նախ՝ երբ նայում ենք Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին՝ փորձառության փոխանակումն է, Հայաստանի ունակությունը՝ պատրաստվելու հնարավոր սպառնալիքներին ու մարտահրավերներին։ Կարևոր է նաև հայկական զինված ուժերի արդիականացումը և մասնագիտացումը։ Ի տարբերություն իր հարևանների՝ Հայաստանն առաջարկում է ավելի կանխատեսելի, կայուն և պրոֆեսիոնալ զինուժ»։
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների երկրորդ կարևոր գործոնը, ըստ Կիրակոսյանի՝ վերաբերում է նոր հնարավորություններին:
«Հայաստանում տպավորիչ և կայուն հարաբերություններ են քաղաքականության և զինուժի միջև, զինուժը չի խառնվում քաղաքականությանը։ Այս իմաստով մեծ առավելություններ ունենք մեր հարևանների նկատմամբ։ Երկրորդ կարևորությունն ինստիտուցիոնալ պատասխանատվությունները զարգացնելու հնարավորությունն է: Եվ վերջապես, նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի առջև, ինչը թույլ է տալիս նվազեցնել մեկ գործընկերոջից գերկախվածության մեջ լինելու ռիսկերը»,- ասաց փորձագետը։
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների երրորդ և վերջին կարևոր գործոնն այն է, թե ինչպես է Հայաստանը զարգանում: «Հայաստանն անվտանգության սպառող չէ, այլ դարձել է նպաստ բերող տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը։ Դրա մասին են վկայում տարբեր երկրներում տեղակայված մեր խաղաղապահ ուժերը։ Հայաստանը՝ որպես ՆԱՏՕ-ի վստահելի գործընկեր, նշանակալի հնարավորություններ է ընձեռում ՆԱՏՕ-ի մանդատն ու առաքելությունն ամրացնելու հարցում։ Այս իմաստով՝ մենք պետք է իրատեսական ակնկալիքներ ունենանք ՆԱՏՕ-ից։ Առաջին հերթին՝ մենք ՆԱՏՕ-ի գործընկերն ենք, ոչ թե՝ անդամը»,- ընդգծեց Ռիչարդ Կիրակոսյանը։
Նա հավելեց, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացումը Հայաստանի կողմից հակառուսական ջանքեր չեն: Նա նշեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ անդամ հանդիսանալով՝ եզակի օրինակ է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան մրցակցությունը չի կարող Հայաստանը մեկուսացված դարձնել: «Մենք մեր սպառազինությունը ստանում ենք Ռուսաստանից, իսկ արժեքներն ու փորձառությունը՝ ՆԱՏՕ-ից, մենք երկուսի կարիքն էլ ունենք»,- եզրափակեց փորձագետը։
Նմանատիպ նյութեր
1992 դիտում
11:31 19-05-2016
Հայաստանը դիվանագիտական տեսանկյունից ավելի ուժեղ դիրքերում էր անգամ Վիեննայից առաջ. Ռիչարդ Կիրակոսյան. «Ժամանակ»
1533 դիտում
09:16 17-03-2015
ԵՄ-ից չպետք է ակնկալենք անվտանգության որևէ լուրջ խոստում. Ռիչարդ Կիրակոսյան. 168 Ժամ
3339 դիտում
10:50 23-03-2018
Ո՞վ է այդ երկրորդը, որ ունի Ս. Սարգսյանի փորձառությունը, հմտությունը, հեղինակությունը, չկա. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»