1630 դիտում
09:43 17-03-2015
Սահմանադրական փոփոխությունների հարցում կուսակցությունների պահվածքի 2 տարբերակ կա. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Կոնկրետ սահմանադրական փոփոխությունների հետ կապված կա կուսակցությունների պահվածքի երկու տարբերակ, ա/ մասնակցել քննարկումներին և փորձել կորզել առավելագույնը, որը համապատասխանում է տվյալ կուսակցության պատկերացումներին, բ/ չմասնակցել քննարկումներին, չունենալ պատկերացումներ, տեսլականներ և համառորեն կրկնել «ռեժիմի հեռացման» 20 տարվա պահանջը, որն, ըստ երևույթին, ևս 20 տարի էլ կունենա գործնական նույն հետևանքները, ինչ որ Դաշնակցության «հողային պահանջատիրությունը»: Առաջին մոտեցման դեպքում հնարավոր է հասնել, օրինակ, Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, ընդդիմությանը օրենսդրական մակարդակով լծակներ տրամադրելուն և այլն: Երկրորդ մոտեցման արդյունավետությունը զրոյական է՝ գուցե մի քանի տասնյակ մարդու կողմից «սկզբունքայնության» գնահատումը:
Բայց առաջին մոտեցման դեպքում էլ արդյունավետությունը կարող է բարձր չլինել, եթե կուսակցությունները սկզբում իրենց ներսում, իսկ այնուհետև իրար հետ խորհրդակցելով՝ չհասնեն համաձայնության, թե ինչ են նրանք ուզում և ինչ են նրանք իշխանությունից պահանջում սահմանադրական փոփոխությունների առումով: Եթե նրանք տարբեր բաներ պահանջեն, ապա իշխանությունը ոչ մի «բարեփոխական» քայլ չի անի»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
10:13 28-02-2015
Մեր կուսակցությունների մեծ մասում առկա է անձի անվերապահ պաշտամունք. Առավոտ. խմբագրական
3496 դիտում
13:35 13-02-2020
«Կուսակցությունների մասին» օրենքով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը. Ավինյան
Այս բաժնից
2215 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1645 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1453 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»