1047 դիտում
09:41 31-03-2015
Սահմանադրական փոփոխությունների ուղղվածության անորոշությունը խնդրի առաջ է կանգնեցրել կուսակցությունների մի մասին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ սահմանադրական փոփոխությունների ուղղվածության անորոշությունը խնդրի առաջ է կանգնեցրել Հայաստանի քաղաքական կուսակցությունների այն մասին, որոնք կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին:
Օրինակ՝ ՀՅԴ-ն, որն ի սկզբանե չի թաքցրել՝ կողմ է սահմանադրական փոփոխություններին, հայտարարել է, որ ակնկալում է՝ Հայաստանը կիսանախագահականից անցում պետք է կատարի խորհրդարանական կառավարման համակարգին: Բայց այսօր ոչ ոք չի կարող ասել՝ սահմանադրական փոփոխություններն, ի վերջո, ո՞ր ուղղությամբ են ընթանալու:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը թերթի հետ զրույցում այս անորոշության առնչությամբ ասել է. «Հանրապետության նախագահի խոսքը որոշակի մտահոգության տեղիք տալիս է, որ, այնուամենայնիվ, դեռ պահպանվում է հնարավորությունը, որ կարող են այս կիսանախագահական զարգացման մեխանիզմով գնալ առաջ: Մեզ մոտ պառլամենտական մոդելը ոչ թե պահի ազդեցության տակ ծնված տեսակետ է, այլ 20-25 տարի շարունակ մենք պնդում ենք այդ մասին եւ դրանում համոզված ենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
7323 դիտում
09:40 26-09-2017
Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությունը նոր խնդրի առաջ է կանգնեցրել բնակիչներին. «Ժողովուրդ»
1693 դիտում
09:43 17-03-2015
Սահմանադրական փոփոխությունների հարցում կուսակցությունների պահվածքի 2 տարբերակ կա. Առավոտ. խմբագրական
1454 դիտում
16:38 26-01-2021
Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման մասին անորոշությունը խառնաշփոթ է ստեղծել համաշխարհային սպորտում
Այս բաժնից
2293 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2086 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1558 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»