ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Շահումյան գյուղում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 16.30-ին, Շահումյան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Խաչատուր Մ.-ն, որը 2014 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Մուրմանսկի մարզի Մոնչեգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի /թմրանյութի ապօրինի շրջանառություն/ 4-րդ մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]