819 դիտում
19:03 17-03-2015
Կանադացի գործարարներն այցելել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Մարտի 17-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի և Ծառայության աշխատակազմի ներկայացուցիչների հանդիպումը Կանադայից ժամանած գործարար առաքելության՝ 12 գործարարներից կազմված պատվիրակության հետ:
Այս քննարկումներն անց են կացվում Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած՝ հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակներում` հիմնավորմամբ, որ տնտեսության տարբեր ճյուղերում, այս դեպքում՝ սննդարդյունաբերության ոլորտում համագործակցությունը նոր խթան կլինի հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար:
Կանադացի գործարարների այցելության նպատակն էր` բացահայտել ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված փոփոխությունները ներմուծման գործընթացում, հատկապես` Կանադայից Հայաստան անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների ներմուծման դեպքում:
Հանդիպմանը Հովհաննես Մկրտչյանը նախ ներկայացրեց Ծառայության կառուցվածքը և գործառույթները, անասնաբուժության ոլորտի` մասնավորապես` անասնաբուժական ենթահսկման բեռների արտահանման, ներմուծման և տարանցիկ փոխադրման իրավական կարգավորումներն ու առանձահատկությունները: Այնուհետև քննարկվեցին երկուստեք հետաքրքրող հարցեր. հարցերը հիմնականում վերաբերում էին երրորդ երկների ռեեստրին և դրանում նոր կազմակերպություններ ընդգրկելու հնարավորություններին ու կարգին:
Քննարկվեցին Կանադայից Հայաստան կենդանական ծագման մթերքի ներմուծման հեշտացման հնարավորությունները, ինչպես նաև շուկայի ընդլայնման հարցեր:
Կողմերը համագործակությունը շարունակական դարձնելու պատրաստակամություն հայտնեցին:
Նմանատիպ նյութեր
1870 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
Այս բաժնից
439 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
856 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում