1380 դիտում
22:49 17-03-2015
Այս պահին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (բուք է, տեսանելիությունը բավականին ցածր), Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ, Գավառ-Սևան ավտոճանապարհները, Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխի հատվածը, Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ձյուն է տեղում:
Տավուշի մարզում առկա է մառախուղ:
[color=#CC0000]Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը[color=#CC0000] բաց է [/color]բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: