211652_close_icon
views-count3095 դիտում article-date 22:40 18-03-2015

Ռուսաստանում հարբած թոշակառուի պատճառով ավիաչվերթ է տապալվել

Ռուսաստանում հարբած թոշակառուի պատճառով հետաձգվել է Կրասնոյարսկ-Բանգկոկ չվերթը: Կինը ինքնաթիռում «դեբոշ» է սարքել: 62-ամյա թոշակառուն իրեն ոչ ադեկվատ է պահել, վիճել բորտուղեկցորդուհիների հետ, անպարկեշտ արտահայտություններ արել, գոռգռացել: Օդաչուները թռիչքից րոպեներ անց ետ են դարձել Կրասնոյարսկ: Վայրէջքից հետո կնոջը դիմավորել են ոստիկանները: Նրան խուլիգանության համար տուգանք է սպասվում: Մոտ երկու ժամ հետո Կրասնոյարսկ-Բանգկոկ չվերթը կայացել է:

Նմանատիպ նյութեր